ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Նիկոլ Փաշինյան. Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել»

Նիկոլ Փաշինյան. Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել»
10.03.2020 | 22:02

Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունները հանարքվեի դնելը չի նշանակում անտեսել միջազգային պարտավորությունները, այլ նշանակում է կարևորել սեփական ժողովրդի կամքը: «Բազմաթիվ «ոչիստներ» ասում էին՝ «եկեք գնանք միջազգային տարբեր ձևերով բացահայտ և ոչ բացահայտ լուծենք», մենք ասեցինք՝ «ոչ, էդ խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ»:

Սա չի նշանակում, թե մենք որևէ միջազգային պարտավորությունից հրաժարվում ենք, քավ լիցի, ամեն ինչն ընթացակարգերով արվում է, որտեղ պիտի ճկուն լիենք` կլինենք ու կարծիքներ կհարցնենք, բայց մենք ասում ենք, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ քաղաքացին ինքնիշխան սուբյեկտ է, և երբ ՀՀ քաղաքացին իր կամքն ասի, ամբողջ աշխարհը պիտի հաշվի նստի այդ կամքի հետ: Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել», մեր քաղաքացին չի կարող սխալ բան որոշել, էն, ինչ մեր քաղաքացին կորոշի՝ օրենք է, աներկբա օրենք է: Որևէ ուժ չի կարող կասկածի տակ դնել մեր ժողովրդի ինքնիշխանությունը՝ լինի արևմուքտում, լինի արևելքում, լինի հյուսիում, լինի հարավում: Սա 1991-ի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն է», - ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց՝ իրենք հարգում են բոլոր միջազգային գործընկերներին. «Բոլոր հուսալի գործընկների համար կլինենք հուսալի գործընկեր, իսկ ով փորձի խաբել, քցել, դրա պատասխանը կտանք», - ասաց նա:

Դիտվել է՝ 1008

Մեկնաբանություններ